Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը․ հրապարակը պատված է եղել մերկասառույցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սասուն Մուրադյանը և կրտսեր պարեկ Ատակ Սաթունցը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով կայանատեղին պատված է եղել մերկասառույցով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյան
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։