Երևանի քաղաքապետարանն ու «Երքաղլույս»-ը երևանցիներին կամաց-կամաց մոտեցնում են մութ ու խավար տարիներին. փողոցներում արտաքին լուսավորման լեդ լույսերը մի քանի օր անց փչանում են, ինչը պատճառ է դառնում ավտոպատահարների ու վրաերթերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հաճախակի է հանձնարարականներ տալիս ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներին, այլ նաև «Երքաղլույս» ընկերության պատասխանատուներին, որ նրանք հետևողական լինեն արտաքին լուսավորման հարցում ու ոչ մի փողոց, ոչ մի բակային հատված Երևանում պետք է արտաքին լուսավորման խնդիրներ չունենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 26-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածը, որն Արտաշատի խճուղի է կոչվում, արտաքին լուսավորման մեծ թվով լեդ լույսեր չէին աշխատում։
Եթե մի քանի էլեկտրասյուների վրա տեղադրված լեդ լույսերը գործում էին, ապա շատ էլեկտրասյուներ կարծես դրված լինեին որպես «զարդ»։
Իսկ դրա պատասխանատուն «Երքաղլույսն» է, որտեղ հավանաբար հաշվի չեն առել, որ պետք է կամ գնեն որակյալ լեդ լույսեր, կամ երբ նման խնդիր առաջանա, արագ կարգավորեն ու փչացած լույսերը փոխեն նորով, քանի որ արտաքին լուսավորությունը նաև կանխում է ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը։
Իսկ որ այդ ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենաարագընթաց ճանապարհներից մեկն է, դա շատ լավ գիտեն պատասխանատուները, ովքեր պետք է օր առաջ խնդիրը լուծեն, հակառակ դեպքում վարորդների ու հետիոտների հույսը հարևանությամբ գործող հսկայական ջերմոցային տնտեսությունն է, որի լուսավորությունը վարորդներին ու հետիոտներին փրկում է գիշերային ժամերին այդ հատվածում դեպքերի չհանդիպելուց։
Ստացվում է՝ եթե ջերմոցի լուսավորությունը չլինի, Երևանի քաղաքապետարանն ու «Երքաղլույսը» մեզ կամաց-կամաց մոտեցնում են 90-ական թվականներ, երբ մութ ու ցուրտ տարիներին ոչ միայն տներում, բակերում, այլ նաև գլխավոր փողոցներում արտաքին լուսավորություն չկար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։