Սերժ Սարգսյանի հրամանագրով Իշխան Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ
ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ»։