Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Տարոնիկ գյուղում գտնվող «7 հրաշալիք» գիշերային ակումբի այցելուները խմիչքի դիմաց հրաժարվել են վճարել, հնչեցրել են հայհոյանքներ, կոտրել են ակումբի գույքի մեծ մասը և խմիչքները, ծեծի ենթարկել աշխատակցին
Հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Զարթոնք գյուղի բնակիչներ 33-ամյա Նարեկ Հ․-ն և 29-ամյա Գոռ Հ․-ն, ոմն Զորոն և իրենց ընկերները, որոնց ինքը չի ճանաչում գնացել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գտնվող «7 հրաշալիք» գիշերային ակումբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելուները այնտեղ պատվիրել են 35 հազար դրամի խմիչք, որից հետո Արմենուհի Ա․-ն պահանջել է հաշիվը, սակայն Զորոն իրեն տվել է կեղծ 20 հազար թղթադրամ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Ա․-ն հասկանալով, որը գումարը կեղծ է հետ է վերադարձրել այն ոմն Զորոյին ու նա հրաժարվել է այլ գումար տալ իրեն, ինչի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Նարեկ Հ․-ն, Զորոն և նրանց մեկ այլ ընկերը իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել ակումբի գույքի մեծ մասը և խմիչքները, ծեծի ենթարկել Արմենուհի Ա․-ին, որի ժամանակ վերջինիս բջջային հեռախոսը վայր է ընկել և Նարեկ Հ․-ն տեսնելով, որ հեռախոսը ընկել է գետնին վերցրել է այն և հեռացել են, պատճառելով իրեն մարմնական վնասվածք, նյութական և գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։