211652_close_icon
views-count42865 դիտում article-date 15:06 08-02-2015

Խոշոր ավտովթար՝ Երեւան-Աշտարակ ճանապարհին. 31-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է գազատար խողովակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանի բնակիչ, 31-ամյա Ռաֆայել Խալաթյանը, իր վարած BMW մակնիշի 71 ZZ 111 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետեւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազատար խողովակի տակ: Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը անիվի «տյագայի» կոտրվելն է եղել, որը, հավանաբար, եղել է խոտանված: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանաել նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյան ԳԳՄ-ի Նաիրիի տեղամասի պատասխանատուները, քանի որ հարվածի արդյունքում գազատարի հենասյուները ծռվել են: Դեպքի վայր են ժամանել նաեւ ՏԿ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ՝ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր տեղում ստուգեցին՝ մեքենայից գազի եւ դիզվառելիքի արտահոսք կա, թե ոչ: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 47.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր