Կոտայքի մարզում «մահաբեր» անունը ստացած խաչմերուկում վերջապես տեղադրվում են լուսակիրներ. հազարավոր բնակիչներ իրենց շնորհակալությունն են հայտնում Արփինե Սարգսյանին, Դավիթ Խուդաթյանին, Նորիկ Սարգսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի անմիջական միջամտության արդյունքում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, նախկին Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանի, ինչպես նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների գլխավորությամբ վերջապես կյանքի է կոչվում 20 տարուց ավելի Նոր Գեղի բնակավայրի բնակիչների խնդրանքը։ Խնդրանք, որով բնակիչները դիմել էին թե գրավոր, թե բանավոր, անգամ բողոքի ակցիաներ էին իրականացրել, որպեսզի «աջաբսանդալ» անունը ստացած Նոր Գեղիի խաչմերուկին նորից տեղադրվեն լուսակիրներ։ Իսկ լուսակիրներ խաչմերուկն ունեցել է սովետական տարիներին և ԽՍՀՄ փլուզումից հետո չգիտես ում կարճ խելքով որոշում էր կայացվել որ պետք է ապամոնտաժվեն։
Լուսակիրների ապամոնտաժումից հետո նշված խաչմերուկում կտրուկ նկատվել էր ճանապարհատրանսպորտային պատահարների, վրաերթերի, այդ թվում՝ ցավոք, ողբերգական դեպքերի աճ։ Ու բնակիչներն ամեն անգամ դիմում էին պատասխանատու մարմիններին, որպեսզի նորից լուսակիրները տեղադրեն։
Բնակիչներին տարիներ առաջ ընդառաջել էին միայն ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՃՈ նախկին պետեր Եգոր Կարապետյանը, Նորիկ Սարգսյանը, ՃՈ բաժնի պետերից Կոնստանտին Կոստանյանը, Տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ՆԳ նախարար Ա. Սարգսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանի օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը։ Առաջիկա 1 ամսվա ընթացքում լուսակիրների տեղադրման աշխատանքները կավարտվեն և նշված խաչմերուկում արդեն կգործեն լուսակիրներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Ա. Սարգսյանին, Դ. Խուդաթյանին, Ն. Սարգսյանին, մյուս պատասխանատուներին, այդ թվում՝ Կոտայքի Մարիետ Ահարոն Սահակյանին և Նոր Գեղիի վարչական ղեկավարին, ովքեր վերջապես բնակիչների խնդրանքը իրականություն դարձրեցին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի միջամտության շնորհիվ վերջապես Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» կամ «աջափսանդալ խաչմերուկ» անունը ստացած հատվածում տեղադրվել էին երթևեկությունը կարգավորող նշաններն ու կատարվել գծանշումներ:
Աշխատանքները ղեկավարել էին ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«30 տարուց ավելի է, ինչ սովետի ժամանակներից տեղադրված «սվետաֆոռները» հանվեցին ու այս հատվածը մի իսկական փորձանք դարձավ թե՛ վարորդների, թե գյուղացիներիս համար:
Գրեթե ավտովթարների պակաս չկար, այդ թվում՝ ողբերգական, վրաերթերի մասին էլ խոսք չկա:
30 տարի է՝ ում ասես դիմեցինք, գյուղապետը մեզ հետ հավասար պայքարում էր, որպեսզի նորից լուսակիրներ տեղադրեն. ամեն անգամ խոստանում էին, որ խնդիրը կլուծեն, բայց այդ ամենը հերթական վթարից հետո էին խոստանում: Չգիտեինք՝ ում ասել, որ այդ խնդիրը կարգավորեն:
SHAMSHYAN.com-ի միջոցով դիմեցինք Ներքին գործերի նախարար Վ. Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանին և այլ պատկան մարմինների, բայց դրական պատասխան ստացանք միայն ՆԳՆ-ից, Ոստիկանությունից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից մեզ խոստացան, որ խնդիրը կկարգավորվի, նշված հատվածում կվերականգնվեն լուսակիրները, կկատարվեն անհրաժեշտ գծանշումներ ու կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ, այդ թվում՝ հետիոտնի համար:
Ճիշտն ասած՝ մի քիչ երկարեց այդ պրոցեսը, ու այս անգամ էլ հույս չունեինք, բայց այսօր տեսանք, որ իրոք սայլը տեղից շարժվեց:
Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել Վ. Ղազարյանին, Ա. Հովհաննիսյանին. Գ. Սանոսյանին, ՃՈ պետ Ն. Սարգսյանին, մեր գյուղապետին, ով նույնպես բազմաթիվ պետական չինովնիկների դռներ է ծեծել, որպեսզի այս ամենը իրականություն դառնա:
Տեղյակ ենք, որ առաջիկայում նաև լուսակիրներ են դնելու ու այս հատվածում արդեն լինելու է «կալցևոյ» ու վստահ ենք՝ երթևեկությունը նշված հատվածում կկարգավորվի»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում ճանապարհային նշաններ և գծանշումներ կատարող ընկերության աշխատակիցների անվտանգությունը ապահովել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2024թ․ նոյեմբերի 7-ին հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնու ձոր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել էին 46-ամյա Ռուբիկ Ս.-ի վարած «Ford Focus», 68-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Opel Astra» և 63-ամյա Վրեժ Մ.-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկները:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին պարեկները:
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված խաչմերուկում արդեն «ավանդույթ» էին դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պատասխանատուներից Կոնստանտին Կոստանյանը ամեն վթարից հետո ասում էր, թե լուսակիրները կտեղադրվեն, բայց դեռ խոսքից գործի չէին անցել, անգամ այդ խնդիրը ու ճանապարհային երթևեկության նշանները, գծանշումներն ու ցուցանակները տեղադրելու գործին խառնվել էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ու ցուցանակները տեղադրվել էին, գծանշումները կատարվել, «սվետաֆոռների» հարցը, ըստ Կոստանյանի, արդեն որոշվել էր, որ պետք է տեղադրվեր, սակայն ժողովուրդը ռեալ ուզում էր տեսնել լուսակիրները խաչմերուկում, այլ ոչ թե ամեն նման վթարից հետո ասեին՝ լուսակիրները կան, բայց չկային:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։