15112 դիտում
21:31 07-12-2014
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 31-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Էլոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս, իր վարած Opel մակնիշի 33 ՕP 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Մարալիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վարորդի հետ եղել է ևս 1 ուղևոր, սակայն նա, բարեբախտաբար, չի տուժել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1459 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)