Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 10-ամյա որդու համադասարանցին, նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է որդուն և պատճառել մարմնական վնասվածք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Շ․-ն և հայտնել, որ դպրոցից տուն վերադառնալիս, որդուն քարով հարվածել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում իր որդու համադասարանցի՝ 9-ամյա Զ․ Մ․-ն, նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է որդու՝ 10-ամյա Ռ․ Ա․-ի ճակատի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։