59283 դիտում
10:16 01-05-2018
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 37-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 NQ 545 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Չիլինգարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 04։00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանառու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանությանԱշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ե. Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խորեն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+