41521 դիտում
11:22 16-11-2017
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 69–ամյա վարորդը Nissan-ով Քեթիի ոլորաններում գլորվելով՝ հայտնվել է ձորը. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը ժամը 00:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 69-ամյա Վարազդատ Մկրտչյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 NՍ 358 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 32-ամյա Գեորգի Մկրտչյանը, 28-ամյա Սևակ Հովհաննիսյանը և 22-ամյա Հրանտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, Հ. Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+