Արմավիրում քույրն իր եղբայրների հետ եղբոր համար բռնությամբ աղջիկ է փախցրել
31-ամյա Զավեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր քրոջ` 35-ամյա Նելլիի և եղբոր` 21-ամյա Գոռ Եղիազարյանների հետ նախնական համաձայնության գալով՝ Արմավիր քաղաքի Գորկու անվան փողոցում, բռնություն գործադրելով նույն քաղաքի բնակչուհի, 19-ամյա Հերմինե Գրիգորյանի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ` ամուսնության նպատակով բացահայտ առևանգել է նրան, նստացրել քննությամբ դեռևս չպարզված, անհայտ անձի կողմից վարվող «Օպել» մակնիշի, անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Մարտունի քաղաքում բնակվող իր մորաքրոջ մոտ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Զավեն Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Նելլի և Գոռ Եղիազարյանների նկատմամբ՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: