35-ամյա Արտակը ընկերոջ հետ Գորիսից բռնությամբ աղջիկ է փախցրել եւ տարել Գեղարքունիքի մարզի Չիլ գյուղ
35-ամյա Արտակ Հայրապետյանին և Արման Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ,նախնական համաձայնության գալով` Գորիս քաղաքի Կարապետյան փողոցում բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առևանգել են Ս. Զաքարյանին և տեղափոխել Գեղարքունիքի մարզի Չիլ գյուղ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: