211652_close_icon
views-count8155 դիտում article-date 16:33 06-06-2015

Արմավիրում 23-ամյա երիտասարդը եղբոր հետ բռնությամբ դպրոցի մոտից 14-ամյա աղջնակի է փախցրել, տարել վագոն-տնակ, բայց աղջկա կամքն ավելի զորեղ է գտնվել

23-ամյա Հասան Ջնդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբոր` Ազիզ Ֆայզոյի Ջնդոյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում անչափահաս 14-ամյա Զ. Ն.-ին ամուսնության նպատակով առևանգելու նպատակով իրենց անձնական օգտագործման «ՎԱԶ 2121» մակնիշի 21ՍՍ 722 հ/հ ավտոմեքենայով գնացել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 հիմնական դպրոցի մոտ, որտեղ բռնության միջոցով բացահայտ առևանգել են նշված դպրոց հաճախող Զ-ին և ավտոմեքենայով տեղափոխել Արմավիրի մարզի Ապագա գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող վագոն-տնակ, սակայն ամուսնության վերաբերյալ համաձայնություն չստանալով՝ նրան տարել են տուն և հեռացել: Եղբայրների դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1.4 կետերով: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր