27220 դիտում
09:36 29-10-2014
22-ամյա վարորդը Կոմիտասում BMW X5-ով կոտրել է ծառերն ու բախվել բնակելի շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտաս 35Ա շենքի բնակիչ, 22-ամյա Արշակ Ավագյանը, վարելով BMW X5 մակնիշի 81 ԼQ 888 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայում դեպի «Լամբադա» կամուրջ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 61 շենքի կամարաձև պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ու սանմաքրման աշխատակիցները, քանի որ բախման հետևանքով ծառեր էին վնասվել:
Վթարի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով BMW X5 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
119781 դիտում
18:32 25-05-2019
Կասկադյորական վթար Երևանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ