119871 դիտում
18:32 25-05-2019
Կասկադյորական վթար Երևանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 25-ն, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանաչապատման բաժնի ծառայողները, ովքեր մասնատել են ծառը, որից հետո ավտոմեքենան տեղափոխվել է անվտանգ վայր:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+