Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Հաղարծինի վարչական ղեկավարի «Range Rover»-ը, «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվի «Opel»-ը և Ղափանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակցի «Opel»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնավթարի է ենթարկվել, որից հետո նույն հատվածում միմյանց են բախվել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար Հ․-ի վարած «Range Rover» և 26-ամյա Ալյոշա Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նույն օրը՝ ժամեր անց, Ալյոշա Վ․-ի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Ալյոշա Վ․-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ղազարյանն ու Առաքելյանը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդ Մխիթար Հ․-ն Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավարն է, «Opel»-ի վարորդներից Տիգրան Հ․-ն «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ մյուս «Opel»-ի վարորդ Ալյոշա Վ․-ն աշխատում է Ղափանի լեռնահարստացման կոմբինատում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։