Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելու և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Համլետ Օ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Դ․-ն, 17-ամյա Ս․ Խ․-ն, 22-ամյա Ռոբերտ Խ․-ն և 27-ամյա Արամայիս Խ․-ն Արաքս գյուղի Իսահակյան փողոցի 6-րդ հասցեի դիմաց վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Նարեկ Ղ․-ի, 26-ամյա Թորգոմ Հ․-ի և 20-ամյա Մաքսիմ Դ․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում Մաքսիմ Դ․-ն իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Համլետ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նշված վնասվածքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրիկ Դ․-ն, Ս․ Խ․-ն, Ռոբերտ Խ․-ն, Արամայիս Խ․-ն և Նարեկ Ղ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և ձեռնարկվում են միջոցառումներ Թորգոմ Հ․-ին, Մաքսիմ Դ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։