26813 դիտում
11:19 20-10-2014
Ողբերգական վրաերթ Երևանում. Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 29 CC 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արշակունյաց պողոտայում՝ Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, հեռացել է դեպքի վայրից:
Այս պահին դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ օգնության թիվ 62 բուժբրիգադը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերում վրաերթի ենթարկվածի եղբորը: Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Վիրավորին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել դեպքի վայրի հարևոնությամբ գտնվող ռազմական ավիացիոն ինստիտուտի ծառայողները, այդ թվում՝ նշված ինստիտուտի բժիշկները, սակայն վրաերթի ենթարկվածը, ում տվյալները, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Արմեն Իսահակյան է, մահացել է:
Ավտոմեքենայի միջից ոստիկանները հայտնաբեչել են 40-ամյա Աշոտ Ավանեսյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն դեռ պետք է պարզվի՝ ի՞նքն է եղել վարորդը, թե ոչ:
Դեպքի վայրում հավաքվածները քննիչներին ասում էին, որ վարորդը դեպքից անմիջապես հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն, սակայն դա պետք է դեռ ճշտվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+