211652_close_icon
views-count62845 դիտում article-date 09:58 27-08-2021

Մահվան ելքով վրաերթ-ավտովթար՝ Երևանում. 22-ամյա վարորդը Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ Opel-ի. հետիոտնը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Ավանդական բժշկության համալսարան-գիտաբժշկական կենտրոնի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արտավազդ Անդրեասյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 55-60 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի, ապա բախվել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Աշոտ Ադամյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները՝ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Հայկ Ավագյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր