Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների արդյունքում Audi-ն տեղափոխվեց «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրացնելով օպերատիվ տվյալները՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխել օրինախախտ այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրել են կեղծ համարանիշներ:
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Audi մակնիշի LR0100 A համարանիշի ավտոմեքենան, քանի որ ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը ավտոմեքենայի վրա կեղծ համարանիշներ տեղադրելու մասով համապատասխանել է իրականությանը:
ՃՈ-ն շարունակելու է խստացված աշխատանքները՝ կապված օրինախախտ վարորդների հայտնաբերման ուղղությամբ, իսկ կեղծ համարանիշներ օգտագործող վարորդները վարչական պատասխանատվության են ենթարկվելու խոշոր չափի գումարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի