211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է․ նա «Kia»-ով հայտնվել ձնակույտերի մեջ․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1819 դիտում article-date 11:06 22-01-2026
Երեկ՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ա․-i ինքնազգացողությունը վատացել է «Kia» մակնիշի ավտոմեքենան վարելու ժամանակ, ինչի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սախոյանը և Նարեկ Հովսեփյանը։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր