16114 դիտում
21:36 24-12-2014
Ինչո՞ւ է «գայի պլաշադկա» տեղափոխվել ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողի մեղքով վթարի մեջ հայտնված Audi Q7-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Audi Q7 մակնիշի 34 PM 305 համարանիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ նշված ավտոմեքենան մասնակից է եղել այս տարվա դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարում:
[url=https://shamshyan.com/hy/article/2014/12/23/38094/]Ավելի վաղ [/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեկտեմբերի 21-ին տեղեկություն էր հայտնել Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին: ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 19-ամյա Համլետ Գրիգորյանը իր վարած Mercedes G55 մակնիշի 88 MR 888 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 17/3 հասցեի դիմաց բախվել էր Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 2 շենքի բնակիչ, 22-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 85 AO 555 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանի ավտոմեքենայի ուղևորուհի, 24-ամյա Անիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/21/37877/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/18/21127/]հայտնել էր[/url] նաև, որ «յաշիկի» վարորդ Հ, Գրիգորյանի հայրը՝ Հայկ Գրիգորյանը այս տարվա հուլիսի 18-ին Գարեգին Նժդեհի փողոցում իր վարած Mercedes մակնիշի ՊՆ 1112 Մ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վրաերթի հերոսը, ով, ըստ տեղեկությունների՝ գործարար է, իսկ իրեն տանիք համարող ՀՀ ՊՆ համակարգում աշխատող բարձրաստիճան սպայից անօրինական ճանապարհով վերցրել էր ՊՆ հաշվեկշռում գրանցված համարանիշները, իսկ հետո դեպքի վայրից համարանիշներով դիմել էր փախուստի: Որոշ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ 45-ամյա Կարեն Պողոսյանը, ով փորձել էր ոստիկաններին մոլորեցնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Սակայն ճանապարհային ոստիկաններն ու այդ ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ՊՆ բարձրաստիճան սպայի հովանավորության տակ գտնվող գործարարի կազմած սխեման չէր գործել: Իրավապահները նրա տված [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/20/21316/]«կուտը չէին կերել»[/url] և այլ ելք չունենալով՝ մահվան ելքով վրաերթի իսկական հեղինակ Հայկ Գրիգորյանը մեղայականով ներկայացավ Դ. Մարտիրոյանին և ներկայացրել էր նաև իր կողմից Mercedes-ի վրա տեղադրված ՊՆ համարանիշները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10641 դիտում
16:58 23-09-2014
Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների արդյունքում Audi-ն տեղափոխվեց «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ