Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի. «Վեոլիա ջուր»-ը «չիվի» խփելուց բացի այլ օգնություն չի ցուցաբերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկվանից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի մի հատվածում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Շուրջ 40 սեփական տների բնակիչներ լիովին զրկված են խմելու ջրից։ Պատճառը Վիլնյուսի փողոցի 10 շենքի հարակից տարածքում գտնվող խմելու ջրի խողովակների վթարվելն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները խողովակների վրա պարզապես «չիվի» են տեղադրել և անջատել ջրամատակարարումը՝ հայտարարելով, որ տվյալ խողովակները իրենց պատասխանատվության շրջանակում չեն գտնվում, և իրենք չեն պատրաստվում իրականացնել նորոգման աշխատանքներ։
Խնդրի լուծման նպատակով բնակիչները դիմել են Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, որտեղ նրանց հայտնել են, որ խողովակների վերանորոգումը պետք է իրականացվի հենց բնակիչների միջոցներով։ Որպես լուծում առաջարկվել է դիմել Երևանի քաղաքապետարան, անցնել համապատասխան բյուրոկրատական գործընթացը և միայն դրանից հետո սկսել նորոգման աշխատանքները։
Բնակիչները վրդովված են ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ տարիներ շարունակ կատարել են ջրի վճարումները, սակայն այժմ, փաստացի, մնում են մենակ խնդրի առաջ։ Նրանց խոսքով՝ անթույլատրելի է, որ խմելու ջրի մատակարարման հարցը վերածվի «ոչ մեկի պատասխանատվության» և ամբողջ ծանրությունը դրվի քաղաքացիների վրա։
Բնակիչները պահանջում են հրատապ լուծում, քանի որ խոսքը ոչ միայն կենցաղային անհարմարության, այլ մարդկանց առողջության և անվտանգության մասին է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։