211652_close_icon
views-count613 դիտում article-date 15:33 29-11-2026

Սուսերամարտի միջազգային բաց առաջնություն՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Բելառուսի մարզիկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ սուսերամարտի միջազգային բաց առաջնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությունն անցկացվում էր արդեն վեցերորդ անգամ։ Մրցումներին մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած մի քանի թիմեր, ինչպես նաև Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Բելառուսի մարզիկները։

Միջոցառումը համախմբել էր տարբեր տարիքային խմբերի մարզիկների, մարզիչների և սուսերամարտի սիրահարների։ Առաջնության նպատակն էր ոչ միայն բացահայտել ուժեղագույն մարզիկներին, այլև նպաստել սուսերամարտի զարգացմանը, միջազգային մարզական կապերի ամրապնդմանը և տարբեր երկրների մարզիկների միջև փորձի փոխանակմանը։

Արարողությանը ներկա էին ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանը, մարզիչներ, մարզիկներ և հյուրեր։

Առաջնության ընթացքում մարզիկները ցուցադրեցին իրենց պատրաստվածությունը, ճարպկությունն ու մարզական կամքը՝ պայքարելով հաղթանակի և լավագույն արդյունքների համար։

Միջազգային նմանատիպ մրցաշարերի անցկացումը կարևոր քայլ է երիտասարդ մարզիկների զարգացման, սուսերամարտի հանրահռչակման և Հայաստանի մարզական կյանքի աշխուժացման գործում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 530+
530+

Նմանատիպ նյութեր