211652_close_icon
views-count11678 դիտում article-date 00:01 09-05-2023

Սուսերամարտի հուշամրցաշար՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՝ նվիրված արցախյան պատերազմներում անմահացած սուսերամարտիկ հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ մայիսյան 18-րդ հավաքի շրջանակներում, տեղի ունեցավ սուսերամարտի առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմներում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած սուսերամարտիկների հիշատակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վահան Ասատրյան» մարզադահլիճում տեղի ունեցած մրցաշարին մասնակցում էր թվով 15 մարզիկ՝ կրթահամալիրի սաները, Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան սաները, Արաբկիրի, Գյումրու մարզադպրոցների սաները:
Հուշամրցաշարը նվիրված էր անմահ հերոսներ  Արթուր Խաչատրյանին, Աբրահամ Սարգսյանին, Նարեկ Ավագյանին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Սուսերամարտի Ֆեդերացիայի ղեկավար Արմեն Գրիգորյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար Միքայել Ղազարյանը, սուսերամարտի մարզիկներ, հերոսների ծնողներ, դասավանդողներ և պատանիներ: 

Հուշամրցաշարի ավարտին մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 491+
491+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր