27194 դիտում
10:20 01-11-2022
Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքում․ խմելու ջրի խողովակը ամիսներ շարունակ վթարվել ու ջուրն անխնա ողողում է մի քանի շենքի բակ․ Մասիսի քաղաքապետն ասում է՝ «դա իմ գործը չի»․ «Վեոլիա Ջուրն» էլ «ուղտի ականջում քնած է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր փորձում են հասկանալ, թե ի վերջո՝ ե՞րբ է «Վեոլիա Ջուր» ընկերությունը ապացուցելու, որ ինքը միայն ժողովրդից վարձավճարներ հավաքող մարմին չէ։
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Մասիս քաղաքի Հերացու փողոցի 39 և 40 շենքերի (հանրակացրան) բնակիչներն ու դրա հարևանությամբ աշխատող առևտրի կրպակների աշխատակիցներն ասում էին․
«Գրեթե ամիսներ շարունակ ասֆալտի տակ խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է։ Ու ջուրն անխնա հոսում է։ Բազմաթիվ անգամներ ահազանգել ենք Վեոլիա Ջուր։ Սակայն «սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»։ Գոնե մեզանից շնորհակալություն հայտնեն, որ վթարի մասին շտապ տեղեկացրել ենք իրենց, դրա փոխարեն էնպիսի մի արհամարհական վերաբերմունքի ենք արժանանում, էլ ասելու չէ։
Կատարվածի մասին ահազանգել ենք նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Նա էլ պատասխանում է, թե իր իրավասությամն մեջ չէ, դրանով պետք է զբաղվի Վեոլիա Ջուրը։ Հարգելի քաղաքապետ, մենք դա շատ լավ գիտենք։ Բայց Դուք, որպես մեր համայնքի թիվ 1 պաշտոնյա, պարտավոր եք հետևողական լինել, որպեսզի Վեոլիա Ջուրը վթարը վերացնի։
Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում խմելու ջուրն էսպես անխնա հոսի, իսկ պատկան մարմինները ցուցաբերեն քար անտարբերություն։
Հետաքրքիր է՝ էդ ջուրը, որ էդքան կորում է, Վեոլիա Ջուրը ումի՞ց է հանելու կորուստի ծախսը։ Իհարկե՝ մեզանից։ Վեոլիա Ջրի մոտ դա շատ լավ է ստացվում։ Եթե ժամանակին հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման Սանիտեկն էր մեզանից արյուն քաշում, ու երբ Սանիտեկի ծոծրակին տվեցին ու դուրս շպրտեցին Հայաստանից, աղբահանության խնդիրը բավականին լուծվեց։ Հիմա ի՞նչ, հարգելի Կառավարություն, չե՞ս ուզում մի «մուշտի» էլ Վեոլիա Ջրին տաս։ Ասես՝ արհամարհած ունի։ Մենակ թողնես՝ փողերը հավաքելու օրերին տեսուչը, էն Մաթոս աղայի հայտնի պապկեն թևի տակ դրած, տնետուն ընկած ասում է՝ փողերը մուծեք։ Պատասխանում ենք՝ եղբա՛յր, կարիք չկա բայղուշի նման առավոտ-շուտ մարդկանց դռները ծեծել, թե՝ փողերը մուծեք, այն դեպքում, երբ բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք։ Էդպիսի փութաջանությամբ քո ղեկավարությանը տեղեկացրու, որ տոննաներով խմելու ջուրը կորում է։ Իսկ Վեոլիա Ջուրը «ջայլամի կեցվածք» է ընդունել։ Ավելի ցավ ենք ապրում, երբ մարդիկ այդ թվում Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած հերոս տղերքն ու նրանց հարազատները գալիս են, որպեսզի ծաղիկ խոնարհեն մեր թաղում հերոս Ռոբի անունով դրված խաչքար-հուշաքարին ու այդ հուշաքարին հասնելու համար այդ ջրափոսերը մի կերպ են անցնում։ Իսկ երբ իմանում են, թե ինչն է պատճառը, ամենավերջին խոսքերն են ուղղում Վեոլիա Ջրին։
Ուզում ենք հավատանք, որ գոնե Մասիսի քաղաքապետն այս անգամ հետևողական կլինի, որպեսզի Վեոլիա Ջուրը վերացնի վթարված ջրախողովակը, այն փոխելով նորով»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+