2284 դիտում
20:32 23-03-2017
Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Գրանդ Քենդի» ընկերության զարգացման ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին:
Վարչապետին են ներկայացվել ընկերության հիմնական ցուցանիշները և առաջիկա ծրագրերը:
Նշվել է, որ 2016 թվականին իրացումից հասույթը կազմել է 23 մլրդ. դրամ, արտահանվել է 1430 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարի իրականացվել է 9 մլն դոլարի ներդրում: «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ երեք հազար է, իսկ սեզոնային աշխատանքները սկսելու պարագայում աշխատատեղերի թիվն ավելանում է: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ: Ընկերության աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:
Վարչապետին տեղեկացրել են, որ այս տարի «Գրանդ Քենդի»-ն կանխատեսում է ունենալ 100 տոկոսանոց արտահանման աճ և նախատեսում է հիմնել նոր ընկերություն՝ վերազգային մակարդակում գործունեություն ծավալելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման խոշոր ձեռնարկությունների շարունակական զարգացումը, արտադրական ու արտահանման ծավալների հետևողական աճը և հաջողություն մաղթել ընկերությանը` հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch