ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին այցելել է կորպուսի նոր հրթիռային քաղաք՝ ստորգետնյա թունելների համալիր, որը նախատեսված է հրթիռների պահեստավորման, նախապատրաստման և արձակման համար։ Այցի կադրերը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
«Այն, ինչ տեղի է ունենում հակառակորդի հետ, ճանապարհի միայն սկիզբն է։ Դուք կտեսնեք հակառակորդի նվաստացումն ու անզորությունը, ճշմարտությունը կհաղթի ստին»,- հայտարարել է Վահիդին։
ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին, որը նույնպես այցելել է օբյեկտ, հայտնել է, որ երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում իր ուժերի կարողություններն ընդլայնվել են։ Նրա խոսքով՝ ստեղծվել են «անակնկալներ և արդյունավետ զինատեսակներ, որոնք կարող են վախ ներշնչել» հակառակորդին։
Մուսավիի պնդմամբ՝ մարտադաշտը գտնվում է Իրանի ձեռքում, և հենց Թեհրանն է որոշում ռազմական գործողությունների թատերաբեմը։ Նա հավելել է, որ օդատիեզերական ուժերը չեն հապաղի ուժ կիրառել և հակազդել սպառնալիքներին։