Բրիտանիայում «Մաշան և արջը» մուլտաշարը որակել են ռուսական քարոզչություն. «Պուտինի պես է իրեն պահում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայում «Մաշան և արջը» մուլտաշարը համարել են «կրեմլյան քարոզչամեքենայի» գործիչ: Այդ մասին The Times պարբերականին ասել է Բուկինգեմյան համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Գլիսը:
Նրա կարծիքով, մուլտիկների հերոսուհի Մաշան «իրեն շատ բան է թույլ տալիս», ունի տհաճ «համառ և վճռական բնավորություն» և ընդհանրապես իրեն «Պուտինի պես է պահում»:
Նշենք, որ «Մաշան և արջը» մուլտաշարը ներկայումս աշխարհում ամենահանրաճանաչներից մեկն է: Այսօրվա դրությամբ այն թարգմանվել է 30 լեզուներով, իսկ Յութուբ-ում նրա սերիաներից մեկը ռեկորդ է սահմանել՝ հավաքելով ավելի քան 3 միլիարդ դիտում: