211652_close_icon
views-count1198 դիտում article-date 19:14 29-07-2024

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է 3 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:

Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան), ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը, իսկ գովասանագրերի՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ՝ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի  53-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ճապոնիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։

Նմանատիպ նյութեր