Գարշահոտ, հակասանիտարական վիճակ և համաճարակի վտանգ՝ Աբովյանում. Շրջակա միջավայրի նախարար, Աբովյանի քաղաքապետ ու «Վեոլիա ջուր», տեղյա՞կ եք, որ այդ կեղտաջրերով սնվում են խոշոր եղջերավոր անասունները, հոտն էլ հասնում է կանանց գաղութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը և «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարը կարծես թե հայտնված լինեն Կրիլովի հայտնի «Կարապը, Գայլաձուկն ու Խեցգետինը» առակի հերոսների կերպարում։ ( Առակը` «Երբ ընկերների միջև համաձայնություն չկա, նրանց գործը լավ չի գնա... Այ, մի առակ կյանքի փորձից, թեև անցուկ, բայց ոչ մոռցուկ։ Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ բարձած սայլը տեղից քաշել ուզեցին, և երեքով եկան սայլին լծվեցին, ինչ են անում, ինչ չեն անում, սայլը տեղից չի էլ շարժվում։ Շատ թեթև է բեռը թվում, բայց կարապը վեր է թևում, խեցգետինը քաշում է հետ, գայլաձուկն էլ հո դեպի գետ։ Ով է արդար, ով մեղավոր, մենք չդատենք։ Բանն այն է, որ մինչև այսօր թե սայլ, թե բեռ նույն տեղն են դեռ»)։ Իսկ թե ով որ հերոսն է, դա թողնում ենք իրենց, քանի որ այդ երեք կառույցների ոչ սրտացավ աշխատանքի պատճառով գրեթե 1 տարուց ավելի է Աբովյան խոշորացված համայնքում՝ դեպի Մայակովսկի բնակավայր տանող ճանապարհին, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, անգամ կա համաճարակի վտանգ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի մի հսկայական հատված, որտեղ կան նաև հսկայական ծառեր, արդեն այդ ծառերը հայտնվել են ոչնչացման եզրին։ Կեղտաջրերը այդ ամբողջ տարածքը վերածել են զզվելի տեսարանի, քանի որ այդ հատվածում մարդիկ նաև արածեցնում են իրենց խոշոր եղջերավոր անասուններին և այդ անասուններն այդ կեղտաջուրն են խմում, ու հետո էլ տերերը մարդկանց վրա կաթ են վաճառում՝ հավանաբար երդում տալով, թե իրենց կովն արածում է ալպիական սարերում, մինչդեռ այստեղ էլ պետք է աշխատանքներ իրականացնի Սննդի անվտանգության տեսչությունը։
Այդ գարշահոտը հասնում է մինչև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանանց գաղութ, և դատապարտյալները մեկ տարուց ավելի է այդ գարշահոտի պայմաններում են իրենց պատիժը կրում։
Շրջակա միջավայրի նախարար Հ․ Մաթևոսյան, Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայան, Սննդի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյան և «Վեոլիա ջուր», բավական է ջայլամի կեցվածք ընդունեք, մեկդ մյուսի վրա գցեք խնդիրը լուծելու հարցը։ Իսկ որ այն պետք է հրատապ լուծվի, դա ակնհայտ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։