26966 դիտում
18:29 03-11-2022
Երկնային ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր՝ ոչ միայն Արմավիրի մարզից, այլև Երևանից, հանրապետության տարբեր մարզերից, Արցախից։
Երեկ հերոս Է. Աբրահամյանի ծննդյան օրն էր։ Մինչ ներկաները ծաղիկներ կխոնարհեին ու խնկարկում կանեին, ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը, ապա Պաշտպանության նախարարության N զորամասի նվագախմբի կողմից հնչեցվեց Հայաստանի հիմնը, որի ժամանակ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին ոչ միայն Էրիկի, այլև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը։
***
Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ Մարտեր՝ առանց կանոնների, ֆուտբոլ, ըմբշամարտ և չինական բոքս։ Էրիկը նաև Արմավիրի մարզի Անհայտ կորած Ազատամարտիկների Հարազատների (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, «Արծիվ-13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի» սան էր։ Սովորում էր Տեռնոպոլի Ազգային Տնտեսագիտական Համալսարանի (ՏԱՏՀ) «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» բաժնի երկրորդ կուրսում։
2019թ.-ին, կիսատ թողնելով ուսումը, Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3-ում։
Էրիկը հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով՝ Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն՝ ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։
Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։ Նրան ճանաչում էին (Գարադոկցի) ԷՐՈ մականունով, վվայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր՝ անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում։ Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար գերբարձր պատասխանատվությամբ։
Նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը, Էրիկը վերջին անգամ է խոսել ծնողների, բոլոր հարազատ, բարեկամների ու ընկերների հետ։ Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր՝ նորմալ ա, մամ, մեր մոտ չեն կրակում»..այնինչ մայրը լսում էր կրակոցների ձայնը։
Հերթական զանգի ժամանակ ծիծաղելով ասել է. «Մամ, AKS ավտոմատով ԱԹՍ եմ խփել…»։ Մայրը սկսեց է արտասվել, Թրիկն ասել է. «Մա՛մ, մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մամաները չեն լացում»։
Ծննդյան օրը՝ նոյեմբերի 2-ին, զանգել է բոլոր հարազատների ու բարեկամների հետ երկար խոսել է, հետո ասել. «Մամ ջան, ամեն ինչ լավ ա, լավ մնացեք, հետո կզանգեմ»։
Դա եղել է Էրիկի վերջին զանգն ու խոսքերը...
Նոյեմբերի 2-ի գիշերը լույս 3-ին Էրիկին տեղափոխել են Մարտունի 2 , որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ Չնայած Էրիկը հրետանավոր էր, բայց ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր։ Պատմում էին, որ իր հարվածներից հաստատ ոչ մի թշնամի չէր վրիպել։ Նոյեմբերի 3-ին ստացել է ծանր վիրավորում, ու երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «Տղերք, դուք գնացեք, կասեք՝ կգան, ինձ կտանեն էստեղից»։
Ավա՜ղ, դա եղավ Էրիկի վերջին խոսքն ու շունչը։ Նա զոհվել է նոյեմբերի 3-ին ին։
Խաղաղություն անմեղ հոգուտ, մեր քաջ զինվոր։
Էրիկը պարգևատրվել է Հետմահու Արիություն մեդալով (Մարտական ծառայություն), իսկ ավելի վաղ՝ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից Տիգրան Մեծ մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ կողմից «Մարտական Խաչ» մեդալով, Անհայտ կորած Ազատամարտիկների հարազատների հասարակական կազմակերպության կողմից (ԱՄԱԿԱՀ) «Արծիվ 13» հուշամեդալով,բ ազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։
Լուսանկաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 462+
462+