211652_close_icon
views-count1267 դիտում article-date 20:59 14-11-2026

Ժաննա Անդրեասյանը և ՌԴ սպորտի նախարարը ստորագրել են «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը»։

Նմանատիպ նյութեր