Արտակարգ իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Խարբերդ բնակավայրում․ խմելու ջուրը անխնա հոսում է փողոցով, իսկ 100-ավոր բնակիչներ քանի ամիս է՝ անջուր նստած են․ «Վեոլիա Ջրին» ու վարչական ղեկավարին այլևս չեն հավատում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Խարբերդի Զոնալ 8-րդ փողոցի 100-ավոր բնակիչներ հայտվել են անելանելի վիճակում, կապված խմելու ջուր չլինելու հետ։
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․
«21-րդ դարում ենք ու մինչ աշխարհը պայքարում է խմելու ամեն մի կաթիլ ջրի պահպանման համար մեզ մոտ փողոցում արդեն ինչքան ժամանակ է խնմելու ջուրը վնասված ջրախողովակի պատճառով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է, թե դա իրենց խնդիրը չէ։ Հետաքրքրի, իսկ ձեր խնդիրը ո՞րն է։ Միայն փող գանձելը, թե լավ եք սովորել, որ մարդիկ պարտաճանաչորեն վճարումները կատարում են, իսկ դրա փոխարեն անպարտաճանաչների պատճառով ամիսներով ջուր չենք ունենում։ Ասում եք թե մեր ամեն մի սպառող թանկ է մեզ համար, բա էդ դեպքում ինչի են ամառվա այս տապին 100-ավոր սպառնողների սև օրը գցում։ Աշխատանքից հոգնած գալիս ենք տուն, որ գոնե ցնցուղ ընդունենք, բայց ոչ մի կաթիլ ջուր չի գալիս։ Ծորակները բացում ենք մենակ օդի ֆշշոց է գալիս։
Հետաքրքիր է նաև, որ մեր վարչական ղեկավար Կակոյանին էլ ընդհանրապես չի հուզում խնդիրը։
Թողնես, որպես վարչական ղեկավար ամպագոռգոռ հայտարարություն անի, թե իմ վարչական շրջանը ծաղկում է, նման խնիդր չկա։ Որպես վարչականի ղեկավար մի քանի անգամ դիմել ենք, որ էս խնդրով զբաղվի, բայց ոչ մի դրական պատասխան։ Արդեն Այն կարծիքին ենք, որ երևի «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվածություն ունի, որ մեզ տանջամահ անեն։ Հիմա ստիպված դիմում ենք Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որպեսզի ինքը միջամտի և այս խնդիրը լուծի, իսկ դա հաստատ նա կարող է։
Սկզբից չենք դիմել Դ․ Համբարձումյանին, հավատալով, որ «Վեոլիա ջուր»-ը ու Կակոյանը մի բան կանեն, բայց ծորակներից եկող օդի նման նրանց խոսքն էլ օդ դուրս եկավ։ Փողոցում կան ընտանքներ, որտեղ նաև անչափահասներ են մեծահասակներ, հղի կանայք ու կենսական նշանակություն ունեցող ջուրը ինչքան ժամանակ է չունենք, իսկ եղածն էլ անխնա կորում է։ Մարդ եղեք մի քիչ, մտածեք ձեր սպառողների մասին, որոնց շնորհիվ դուք նաև ձեր աշխատավարձն եք ստանում։ Եթե մենք վճարումները չկատարենք, ձերն բյուջեն ծորակներից դուրս եկող օդ է լինելու։ Այնպես որ խնդիրը կարգավորեք, հակառակ դեպքում կդիմենք կտրուկ միջոցների»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին տեղեկանալով Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ Համբարձումյանի հանձնարարականով ժամանեցին քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել խնդիրը կարգավորելու գործին։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։