Բարձիթողի ու «բարդակ» վիճակ՝ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում. երթևեկության կանոնները Արմավիրում ամենաշատը խախտում են հենց պարեկները, որոնք չնկատելու են տալիս նաև իրենց քթի տակ կատարված խախտումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում, կարելի է ասել, տիրում է բարձիթողի ու «բարդակ» վիճակ, ու ինչպես ժողովուրդն է ասում՝
«Էշին փական չի գալիս, մեզ էլ գումարտակի հրամանատար», և այդ ասացվածքը շատ արմավիրցիներ վերահասցեավորում են տեղի պարեկներին։
Արմավիրի մարզում եթե Պարեկային ծառայությունը տեղում լիներ, ապա հենց իրենց աշխատավայրի մոտ՝ Ջիվանի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում չէին խախտի ճանապարհային երթևեկության կանոնները։ Հենց խաչմերուկի վրա՝ չթույլատրելի հատվածում, պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենան կայանել է , մեկ այլ վարորդ էլ նրանց քթի տակ ավտոմեքենան կայանել հետիոտնային անցման գծանշման (զեբրա) վրա։
Ու հետաքրքիր է, եթե տեղի պարեկները իրենք արհամարհած ունեն ճանապարհային երթևեկության կանոնները, եթե նրանց քթի տակ ավտոմեքենան գրավել է հետիոտների ճանապարհը, էլ ինչ պահանջես։ Էստեղ են ասում՝ «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։ Ինչքան էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը և նախորդ ՊԾ պետերը քարոզ են կարդացել Արմավիրի պարեկների գլխին, միևնույն է ասես-չասես, նրանք երևի առաջնորդվում են «աշխարհ, կանգնիր, իջնող կա» սկզբունքով, իսկ ավելի կոնկրետ պարեկային ծառայության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի ու վերջապես կարգի հրավիրեն Արմավիրի մարզի՝ աշխատանքում լուրջ խախտումներ թույլ տված այդ վայ պարեկներին։
Լուսանկարենրը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։