Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որն անցնում է մի քանի հարյուր մլն դրամը, շարունակվում է Արին Բերդի փողոցի հիմնանորոգումը. ամբողջությամբ փոխվում են փտած ջրագծերը և կոյուղատարերը, ամրացվում են կամուրջների հիմքերը և հենապատերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ շարունակվում են Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որի մեկնարկը տրվել էր ամիսներ առաջ, իսկ այդ ճանապարհը երկար տարիներ վարորդների համար դարձել էր գլխացավանք։ Գրեթե ամեն օր վարորդներն ավտոմեքենաներ էին կոտրում, այդ հատվածում էլ հաճախակի տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ վարորդները, փոսերը շրջանցելով, արհեստականորեն հայտնվում էին հանդիպակաց երթևեկելի գոտում ու տեղի էր ունենում բախում, շատ դեպքերում՝ ճակատային, երբեմն էլ՝ մարմնական վնասվածքներով։
Ճանապարհի անբարեկարգ լինելու համար քաղաքացիներն ու վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին արել՝ պահանջելով, որպեսզի իշխանությունները եթե չեն հիմնանորոգում, գոնե փոսալցում անեն։ Երկար ու ձիգ քննարկումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել էր հիմնանորոգման ծրագիր, որը հավանության էր արժանացել ու սկսվել էին աշխատանքները։ Սակայն այն դեռ երկար ժամանակ է պահանջում, քանի որ փոխվում է ամբողջ խմելու ջրի և կոյուղատարերի խողովակները, ջրահեռացման ցանցը, էլեկտրալարերը, որոնք ամբողջությամբ դարձել էին ոչ շահագործելի, քանի որ այդ ամենն անցկացվել էր դեռ սովետական տարիներից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 11-ին, նշված հատվածում աշխատանքները շարունակվում էին ու հեռացվում էին ամբողջությամբ քայքայված, ոչ պիտանի երկաթե կոյուղատարերն ու ոռոգման ջրի համար նախատեսված խողովակները, փոխարենն անցկացվում են նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան, ավելի դիմացկուն ու երկարակյաց խողովակներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շատերը սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածել, թե իբրև հին խողովակները հողի տակից դուրս են բերում ու ոչ թե փոխարինում են նորով, այլ «տոլով» փաթաթում են հինը, ապա ձյութապատում ու նորից տեղադրում հողի մեջ, որպեսզի այն նորից շահագործվի, մինչդեռ այդ ամենը տարածողները եթե գոնե մեկ անգամ այցելեին նշված հասցե, կտեսնեին, որ իրենց տարածած տեղեկությունները «օդ» են, կամ էլ միտումնավոր փորձում են բավականին դժվարին, սակայն կատարված լավ գործը վատ տեսանկյունից ներկայացնել։
Ամբողջությամբ նաև հիմնանորոգվում են այդ հատվածով անցնող մի քանի կամուրջներ, որոնք ամեն պահի փլուզման եզրին են կանգնած. ամրացվում են հիմքերն ու ծածկերը։
Աշխատանքներին իրենց բարի կամքն են ցուցաբերում նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել ճանապարհաշինարարներին, թեպետ ՀԷՑ-ը նշված հատվածով անցնող ոչ մի մալուխ չունի, բոլոր մալուխների համար առանձին սեփականատերեր կան և հենց նրանք պետք է հոգան մալուխների տեղափոխման խնդիրը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում ջրահեռացման խողովակների տեղադրումից հետո սկսվելու են հողային աշխատանքներն ու մայթերի եզրերը բազալտե եզրաքարերով կառուցելու աշխատանքները։
Ջրագծերը նույնպես անցկացվում են Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, այլ ոչ թե «Վեոլիա ջրի», ինչպես որոշ մարդիկ փորձում են կրկին ապատեղեկատվություն տարածել, թե այդ լավ գործը «Վեոլիա ջուրն» է անում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի անբարեկարգ, մարդաբոյ փոսերով հարուստ ճանապարհի մասին, երբ ամռանը փոշին, աշնանը ցեխաջրերը, իսկ ձմռանն էլ մերկասառույցը վարորդների համար դարձել էին պատուհաս։ Նույնիսկ մի քանի անգամ վարորդներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը, մինչև որ նրանց հետ չէր հանդիպել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ով խոստացել էր, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ինքը իրավիճակի մասին կտեղեկացնի։
Որոշ ժամանակ անց էլ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն էր հեռուստատեսությամբ հայտարարել, որ կառավարությունը խոշոր չափի գումար է ներդնելու, որպեսզի այդ ճանապարհը հիմնանորոգվի, ինչը վարորդների մոտ հույս էր առաջացրել։
Նոյեմբերի 6-ին նշված վայրում կարծես թե աշխատանքները «մեռած» լինեին։
Մի քանի վարորդներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղել՝ ասելով․ «Քանի տարի է՝ էս ճանապարհը մեզ համար դարձել էր ոչ բարվոք։ Ամեն Աստծո օր ավտոմեքենաներ էին ջարդվում, անիվներ էին պայթում, իսկ երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մեծ թափով աշխատանքները սկսվելու են, շատ ոգևորվեցինք ու ուրախացանք, բայց ինչ իմանայինք, որ այդ ամենը 2-3 ամիս կտևի։ Հիմա արդեն 6-րդ ամիսն է լրանում՝ աշխատանքները տեղում դոփում են։ Էլ չենք ասում, որ փոշին խեղդում է մեզ։ Չգիտենք, երևի թե նորից դիմենք ծայրահեղ միջոցի ու այդ ամենը նաև փոխանցենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը գոնե միջամտի, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնեն»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։