Ծեծկռտուք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Մ․ Ս․-ի, 15-ամյա Է․ Հ․-ի և 15-ամյա Ա․ Ֆ․-ի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով Մ․ Ս․-ն ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից Մ․ Ս․-ն ծնողի հետ հրավիրվել է բաժին, որտեղ վերջիններս հաստատել են ստացված տեղեկությունների իսկությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության բոլոր մասնակիցները աղջիկներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։