Նոր Հաճնում մի ամբողջ բնակելի շենքի նկուղ լցված է կեղտաջրով, իսկ քաղաքապետը զբաղված է իրավապահ մարմինների հետ իր անձնական խնդիրները լուծելով. հերն էլ անիծած, թե շենքը չի դառնում վթարային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում կան քաղաքապետեր, որոնք սրտացավ մոտեցում են ցուցաբերում քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծմանը: Այդպիսիք են՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, սակայն կան քաղաքապետեր, որոնց մասին ժողովուրդն ասում է՝ «դուռը ծեծում ես, կաբինետում մարդ չկա, կամ էլ՝ դուռն է ճռռում»:
Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը տևական ժամանակ է՝ չի փորձում կամ «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 17 շենքի նկուղային հարկը մաքրեն գարշահոտից, կամ էլ այնքան տարված է իր անձնական խնդիրներով, այդ թվում՝ իրավապահ համակարգի հետ, որ իր աչքին չի երևում, որ մի ամբողջ շենքում ոչ միայն տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, այլ նաև շենքի հիմքերը ամբողջությամբ դառնում են վթարային, եթե իհարկե արդեն չեն դարձել:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ 2 մուտքանի, 3 հարկանի այդ շենքի նկուղը լցվում է կեղտաջրով, ու բնակիչները բազմաթիվ անգամներ ահազանգել են «Վեոլիա ջուր», Նոր Հաճնի քաղաքապետարան, բայց ոչ մի դրական պատասխան, դեռ մի բան էլ ավելին՝ մեծն քաղաքապետի աշխատակիցներից մեկը սպառնացել է սրտացավ բնակչին, ով այդ մասին բարձրաձայնել է, ասելով՝ «Դու էդքան կա՞ս, որ մարզպետարան հայտնես շենքի հակասանիտարական վիճակի մասին»:
Ստացվում է՝ քաղաքապետը ոչ միայն չի տիրապետում խնդրին, դեռ մի բան էլ նրա աշխատակիցը սպառնալիքներ է հնչեցնում քաղաքացու հասցեին:
Նման բան եթե տեղի ունենար եվրոպական երկրներում, այդ քաղաքապետն ու նրա աշխատակիցը դուրս կշպրտվեին պետական կառույցից, տևական ժամանակ էլ ուղղիչ աշխատանքային գաղութում բալանդի համը կզգային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, ով խոստացավ, որ միջոցներ կձեռնարկի՝ պարզելու համար, թե ով է իրավասու կառույցը՝ «Վեոլիա ջուր»-ը, թե Նոր Հաճնի քաղաքապետարանը, ու կպարտավորեցնի, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն՝ ի շահ բնակչի:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։