211652_close_icon
views-count41573 դիտում article-date 13:19 12-09-2016

Վանդալիզմ Երևանում. առաջնագիծը պահող զինվորի 77-ամյա տատիկն ամուսնու գերեզմանը հայտնաբերել է թալանված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի բաշիբոզուկների դեմ կռիվ տված Արցախի պաշտպանության բանակի սպա Հայկ Ասրյանի 77-ամյա տատիկը 2 օր է, շոկի մեջ է հայտնվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ նրա տատիկը՝ Մարգարիտա Հովսեփյանն այցելում է Ջրվեժի հին գերեզմաններ, որտեղ հայտնաբերում է, որ իր ամուսնու՝ Մարտունիկ Ասրյանի գերեզմանի նկատմամբ անհայտ անձը կամ անձինք ոտնձգություն են կատարել։ Ստահակները պոկել և իրենց հետ տարել են գերեզմանի բազալտե սալաքարերը՝ թոշակառու կնոջը պատճառելով մոտ 300 հազար դրամի նյութական վնաս։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Մարգարիտան ասում էր. «Սա առվազն վանդալիզմ է։ Թոռս, ով ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այս պահին իրա նման առյուծ զինվոր տղերքի հետ առաջնագիծն են պահում։ Իմ վերջին կարողությունները վաճառել և ամուսնուս գերեզմանը կարգի էինք բերել, իսկ ինչ-որ տականքներ իրենց սև գործն են արել ոչ միայն մեր ննջեցյալի, այլ կողքի գերեզմանների նկատմամբ։ Չգիտենք՝ ում դիմենք, ով է պատասխանատու, երևի թե գերեզմանոցի տնօրինությունը, թե չէ՝ ի՞նչ ա ստացվում, վերջին կոպեկը տալիս, կարգի ես բերում գերեզմանը, ու մի օր գալիս, տեսնում ես թալանված։ Իմ թոռը ադրբեջանական բաշիբոզուկներից պաշտպանում է մեր հողն ու հայրենիքը, որպեսզի թուրքերը չպղծեն մեր հող հայրենին, չզբաղվեն վանդալիզմով, իսկ այստեղ՝ հայրենիքում, վանդալիզմով են զբաղվում։ Խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի բացահայտեն հանցագործին կամ հանցագործներին, որոնց կատարած քայլն առնվազն սրբապղծություն է»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի 77-ամյա տատիկին օգնեն կարճ ժամանակում նախկին տեսքի բերել ամուսնու գերեզմանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր