211652_close_icon
views-count15206 դիտում article-date 15:45 03-03-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Պռոշյանում բախվել են վրացական համարանիշներով «BMW X5»-ը և ռուսական համարանիշներով «Լադա»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 33-ամյա Գևորգ Խ․-ի վարած վրացական համարանիշներով «BMW X5» մակնիշի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Բրագին Ս․-ի վարած ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտում գտնվող երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Քեֆոյանը և Արտյոմ Հարությունյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր