211652_close_icon
views-count751 դիտում article-date 17:25 01-11-2026

Մոսկվան չի հրաժարվել համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է համաձայնեցնել Մկրտչյանի նշանակումը՝ պատճառաբանելով նրա նախկին աշխատանքը Լեհաստանում և ՆԱՏՕ-ում։

Ամռանը տեղեկություններ էին տարածվել նաև Մոսկվայում Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։

 

Նմանատիպ նյութեր