Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Հայտնում է ermenihaber.am-ը:
Զելենսկին X-ում կատարած գրառմամբ նշել է, որ քննարկել են Թուրքիայում մայիսի 15-ին կայանալիք հանդիպման մանրամասները, իսկ անձամբ ինքը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերած աջակցության համար:
«Հրադադարի անհրաժեշտության հարցում համակարծիք ենք»,- հավելել է նա:
Բացի այդ Ուկրաինայի նախագահը գրել է, որ թե՛ ինքը և թե՛ Էրդողանը պատրաստ են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ուկրաինան մեծ կարևորություն են տալիս Եվրոպայում երկարատև անվտանգային երաշխիքների ապահովման գործում համատեղ աշխատանքների շարունակականությանը:
Զելենսկին հանդիպման վերաբերյալ գրառման մեջ ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ ևս մշտական կապի մեջ են լինելու:
«Նախագահ Էրդողանն ու ես համաձայնեցինք խաղաղության համար մեր ջանքերը շարունակաբար գործադրելու հարցում»: