211652_close_icon
views-count922 դիտում article-date 14:31 28-10-2026

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են 2 «Opel»-ները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են 34-ամյա Նորայր Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 20-ամյա Նորայր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղեվորներից 19-ամյա Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտավազ Գևորգյանը և Արթուր Մելիքյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկաններ Մարինե Ղազարյանի և Դավիթ Հովսեփյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր