211652_close_icon
views-count63559 դիտում article-date 19:16 08-05-2022

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ները. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 17:25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 33 հասցեի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Լոռու մարզի պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր