37580 դիտում
15:26 18-07-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հետքերով․ Տիգրան Ավինյանի ու Արամ Ազատյանի աշխատանքի շնորհիվ «աղբագետի» ու ցեխաջրի վերածված Հրազդան գետը զուլալվում է․ դուրս է բերվել մի քանի տոննա աղբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայրաքաղաքում սկսվել է իրական աշխատանքներ կատարվել Հրազդանի կիրճը բուն նպատակին ծառայեցնելու համար։ Այդ ամենի մեջ է մտնում նաև, որ պատասխանատուները պետք է մաքրեն Հրազդան գետը, հարակից տարածքները և պարտավորեցնեն Հրազդանի կիրճում գործող ռեստրոնային համալիրների սեփականատերերին հետևողական լինեն, որպեսզի իրենց «օբյեկտ»-ից հազար ու մի աղբ չթափեն գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ադրադարձել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ սկսվել Հրազդան գետի մաքրման աշխատանքները, որը տևել է մի քանի շաբաթ և այս պահին էլ դեռ շարունակվում է։
Տրակտորներով հեռացվում է գետում քաղաքացիների կողմից թափված հազար ու մի տեսակի աղբը և մի քանի անգամ Տ․ Ավինյանն ու Ա․ Ազատյանը անակնկալ այցելել են Հրազդանի կիրճ, տեղում ստուգել կատարված աշխատանքները։ Մինչ այդ Հրազդան գետի ջուրը չէր տարբերվում ցեխաջրից, երեկ արդեն Հրազդան գետի մաքրված հատվածներում ջուրն ամբողջությամբ մաքուր էր։ Մնում է քաղաքացիները գնահատեն Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիր վարչական շրջանի կատարած աշխատանքները ու գետը նորից չվերածեն աղբավայրի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկաներով մաքրման աշխատանքներ էին կսկսվել Հրազդանի կիրճի Հրազդան գետում։ Մի քանի օրերի ընթացքում առանց գույները խտացնելու կարելի է ասել, որ գետի մի հատվածից դուրս էր բերվել 40-ից ավելի բեռնատար աղբ, մի քանի տոննա տիղմ։ Աշխատանքները սկսվում էին առավոտյան ժամը 08։00-ին և միչև 18։00-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միայն 3 անգամ աշխատանքները տեղում ստուգելու նպատակով Տ․ Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա․ Ազատյանը անակնկալ, առանց զգուշացման եկել էին նշված վայր։
Լուսանկարներն ու տեսանյութըերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35555 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց