ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Չայնիի» ոլորաններում «Lamborghini Urus»-ի, «BYD»-ի, «Toyota Land Cruiser»-ի և «Hongqi»-ի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթարից․ պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում պարզվել է, որ «Lamborghini Urus» մակնիշի «88 XO 888» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Պետրոս Հովհաննիսյանը, «Toyota Land Cruiser»-ը վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Անդրանիկ Աբովյանը, «Hongqi»-ն վարել է Հրազդանի բնակիչ 26-ամյա Նարեկ Թադևոսյանը, իսկ «BYD»-ն վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Միքայել Ավանեսյանը։
Վթարի հետևանքով «Lamborghini Urus»-ի վարորդ Պ․ Հովհաննիսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Աբովյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս ուղևոր 8-ամյա Նարեկ Ա․-ն տեղափոխվել է «Ուիգմոր կանանց և երեխաների» բժշկական կենտրոն, իսկ «Hongqi»-ի վարորդ Ն․ Թադևոսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վթարը, այն է՝ Պ. Հովհաննիսյանը դեպի Սևան ընթանալիս անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, բախվել նշված մեքենաներին, ապա ծառին։ Վթարից հետո մինչ կժամանեին պարեկները, «Lamborghini Urus»-ի վրայից համարանիշները հանել էին։
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էին «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս էր, տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Շտապօգնությունը մեծ դժվարությամբ էր հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձել ճանապարհ տալ։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։
Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։