211652_close_icon
views-count34585 դիտում article-date 17:31 24-01-2025

Շենգավիթի ոստիկանների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը․ մինչ խանութի տերը կարծում էր, որ անզգուշաբար է կրակն առաջացել, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այնտեղից գողություն կատարած և հրկիզած կասկածյալին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը հունվարի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայում գործող մրգի խանութում, որտեղից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Լիպարիտ Խաչատրյանը ծխապատ տարածքից դուրս էին բերել Հնդկաստանի 2 քաղաքացու, իսկ հրշեջ փրկարարներն էլ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզում։

Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքների շնորհիվ կարճ ժամանակում պարզում են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ն, ով ժամեր անց Արշակունյաց պողոտայում հայտնաբերվում է Շենգավիթի ոստիկանների կողմից և գույքը դիտավորյալ վնասելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանում է, որ կրպակը ինքն է այրել, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում, բժշկական սպիրտով։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվում են Շենգավիթի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արթուր Ա․-ն հայտնում է նաև, որ մինչև հրկիզումը գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է մրգի կրպակի դուռը և այնտեղից գողացել մի քանի արկղ մրգեր, կշեռքը և գազի գլանանյութը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ և 1 հատ մոխարցված հետքերով բժշկական կաթոցիչ։

Դեպքի փաստով գույքը ոչնչացնելու, վնասելու հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 22-ին հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 56 հասցեում գործող խանութում հրդեհ է բռնկվել: 
 
Օպերատիվորեն ժամանել էին Երևանի թիվ 2-րդ և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Լիպարիտ Խաչատրյանը: 
 
Տեղում պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է մրգի խանութում:
 
Տեղում պարեկները 2 հոգու դուրս էին բերել ծխապատ հատվածից, ովքեր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են: 
 
Պարեկները սահմանազատել էին տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերել այդ քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել էին հիվանդանոց մեկնել: 
 
Թե ինչն էլ եղել հրդեհի պատճառը պարզվում է: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր