211652_close_icon
views-count1015 դիտում article-date 19:47 12-07-2024

Նեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած է

Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբոսներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը եղել են հորդառատ անձրևները։ 

Ողջ մնացածներից մեկը BBC-ին հայտնել է, որ ավտոբուսը ճանապարհին էր մոտ մեկ ու կես ժամ, երբ մի քանի անգամ պտտվել է և ընկել գետը։ Նա և մյուս երկու ողջ մնացածները լողալով անցել են գետը, հասել մայրուղուն և կարողացել են ոստիկանություն զանգել մի վարորդի օգնությամբ։ 

Նեպալի վարչապետը պետական բոլոր վարչություններին կոչ է արել միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։ 

Մուսսոնային անձրևների սեզոնին, ըստ BBC-ի, բազմաթիվ մարդիկ են զոհվել, գլխավոր մայրուղիներն արգելափակվել են, իսկ մի շարք կամուրջներ փլուզվել են ափերից դուրս եկած գետերի պատճառով։ 

Նմանատիպ նյութեր