Ֆիլիպինների ափերի մոտ 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/12/21/philipines-ship-crash]euronews[/url]-ը:
Լաստանավը դուրս է եկել «Ռեալ» նավահանգստից Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ: Ափից 9 կմ հեռանալուց հետո, ժամը 10:30-ից շրջվել է ուժեղ փոթորկի հետևանքով: Ժամը 11-ին ֆիլիպինյան Կեսոն նահանգի առափնյա փրկարար ծառայության աշխատակիցներն ուղարկել են Mercraft 3 նավի հետ կապված միջադեպի մասին առաջին հաղորդագրությունը:
«Նախնական տվյալների համաձայն՝ լաստանավի առավելագույն տարողությունը 280 ուղևոր է, իսկ հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ եղել է 251 մարդ»,- մեջբերում է աղբյուրն առափնյա փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքը:
Նշվում է, որ միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում, որի արդյունքում արդեն փրկվել է 166 մարդ և հայտնաբերվել 4 դի։