211652_close_icon
views-count3169 դիտում article-date 14:57 06-10-2026

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։

Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:

Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել են խուլիգանություն:

Փաստաբանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։

Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։

 
 

Նմանատիպ նյութեր